ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հոխորտում է, Փաշինյանը՝ «հերոսաբար» մլավում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կրկին սպառնալիքներ և մեղադրանքներ է երկնել Հայաստանի դեմ, հայտարարել, թե Երևանը պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և խուսափում է Ադրբեջանի հետ սահմանազատումից։ Դրանից հետո տեղի ունեցան Երասխի դեպքերը, երբ սահմանային բախման հետևանքով հայ զինծառայող զոհվեց, սահմանի մեկ այլ հատվածում էլ անհետ կորան երկու զինծառայողներ։

Հայաստանի գործող իշխանությունները Ադբեջանի այս և այլ սադրանքներին արձագանքել է միայն երեկ՝ Նիկոլ Փաշինյանի խեղճուկրակ թոթովանքներով։ Վարչապետը հայտարարեց, թե Ադրբեջանն իր քայլերով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ անարձագանք թողնելով Հայաստանի հետ սահմանին ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ տեղակայելու Երևանի առաջարկը, բարձրաձայնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին ու այդպիսով, փաստացի, արգելափակելով ուղիների վերաբացումը և վերջապես՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին։

Տպավորություն է, թե Փաշինյանն ինքն է շահագրգիռ վերջակետ դնել արցախյան հարցին, փակել այդ հարցը, և հնարավորություն ստանալ քիրվայություն անել Ադրբեջանի հետ։ Իզուր չէ, որ նա անընդհատ շեշտում էր կոմունիկացիաները բացելու, ապաշրջափակման մասին իր թեզերը։ Պատերազմից ամիսներ են անցել, հարյուրավոր գերիներ Ադրբեջանում են պահվում, անհետ կորածների մարմինները դեռ ամբողջությամբ չեն հայտնաբերվել, իսկ Փաշինյանը շարունակում է խեղճանալ Ալիևի առաջ՝ փոխարենը «առյուծ» կտրելով երկրի ներսում։ Կատվի մլավոցը, սակայն, մռնչոցի տեղ չի անցնում։ Հայաստանի իշխանությունը զավթված է, երկրի ղեկին կոլաբորացիոնիստներ են, իսկ երկրի բնակչության 54 տոկոսը, չգիտես ինչու, քվե է տվել Փաշինյանին։ Արցախյան հարցը վերջնականապես թաղելու մանդատ տալը դեռ շատ ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։

Նարեկ Փանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular