ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական նավը մոտեցել է Կիպրոսի նավահանգստին ու կրակոցներ արձակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջերկրական ծովում թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի հյուսիսարևմտյան հատվածի առափնյա պահպանության նավի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիպրոսի CNA լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 03։30-ի սահմանում, երբ Կիպրոսի ծովային ոստիկանության և առափնյա պահպանության անձնակազմի երեք անդամներով փոքր նավը հերթական պարեկությունն է իրականացրել Թուրքիայից անօրինական ներգաղթի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով։ Թուրքական նավը Կիպրոսի հարակից նավահանգստից 11 ծովային մղոն հեռավորության վրա է եղել ու նկատվելուց հետո սկսել է հետապնդել կիպրական նավին` հասնելով գրեթե մինչև կիպրական ձկնորսական նավահանգստի մատույցներ։ Գործակալության տվյալներով` թուրքական նավը չորս նախազգուշական կրակոց է արձակել կիպրական նավի անձնակազմին վախեցնելու համար:

Կիպրոսի պաշտպանության նախարարության խոսնակ Խրիստոս Պիերիսը տեղի ունեցածը բնորոշել է որպես «բարդ միջադեպ»: «Գործը քննվում է, իսկ ազգային գվարդիայի օպերատիվ կենտրոնը տեղեկություններ է հավաքում իրավասու նախարարության կողմից գործողություններ ձեռնարկելու համար»,– ասել է նա:

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը, որն էլ իր հերթին կտեղեկացնի Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին` UNFICYP- ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular