ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը միտումնավոր սրում է իրավիճակը Սյունիքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Առուշանյանին մեղադրում են իբր «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Ընտրություններից հետո իրավապահներով Գորիսի և հարակից բնակավայրերի բնակիչներին ահաբեկելով՝ ցուցմունքներ կորզելու քայլեր ձեռնարկելով՝ իշխանությունները կարողացել են միայն մի ցուցմունք ստանալ Գորիսի քաղաքապետի դեմ՝ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանից։ Վերջինս ևս կալանավորված է, և ահաբեկված կնոջից ցուցմունք կորզելը մեծ դժվարություն չի ներկայացնում քննիչների համար։ Իսկ մինչ հետապնդում են քաղաքապետին, Գորիսը դարձել է փոքրիկ «Սիցիլիա», նույն Փաշինյանի կողմնակիցների ձեռամբ։
 
Նախօրեին մարզպետի հարազատներն են քրեական «ռազբորկայի» մասնակից դարձել, անկանոն կրակոցներ արձակել, ծանր վիրավորել մեկ մարդու։ Այս ամենը նպատակ է հետապնդում վախի և ահաբեկումների մթնոլորտ ստեղծել Սյունիքում, սյունեցիներին զրկելու դիմադրության կամքից, միջանցք նվիրելու Ադրբեջանին։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը երեկ արձանագրել է, թե փորձում են կալանավորել այն մարդկանց, որոնք դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի:
 
«Արդյունքում մենք կունենանք Սյունիք՝ առանց մարտնչող համայնքապետերի։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք պատրաստ ենք հետագա ցանկացած քայլերի, փողոց ենք դուրս գալու, մենք պատրաստել ենք նաև նամակներ, քանի որ միջազգային կառույցները և դեսպանները չեն նկատում, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ մենք մանրամասն ներկայացրել ենք՝ ինչ է կատարվում այստեղ»,- նշել է նա:
 
Վստահ ենք՝ Առուշանյանն ու մյուս քաղբանտարկյալները կնախընտրեին մեկ ամիս, մեկ տարի ավելի մնալ անազատության մեջ, միայն թե Սյունիքի գլխին կուտակվող սև ամպերը ցրվեին։ Քրեական գործերն էլ ի վերջո փլվելու են Նիկոլ Փաշինյանի ու նրա կամակատարների գլխին, բայց մինչ այդ առանց առաջնորդների մնացած Սյունիքից Փաշինյանը կհասցնի մեծ-մեծ կտորներ նվիրել իր «կիրթ» գործընկերոջը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular