ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում ռադարների տեսադաշտից անհետացել է Ան-28 օդանավը. դրանում կա 17 ուղևոր, այդ թվում` 4 երեխա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Տոմսկի մարզի Բակչարսկի շրջանում ռադարների տեսադաշտից Ան-28 ուղևորատար ինքնաթիռ է անհետացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով արտակարգ ծառայություններին, ինքնաթիռում 17 մարդ կա:

Ինքնաթիռը պատկանում է «Սիբիրյան թեթև ավիացիա» ավիաընկերությանը: Որոնողական աշխատանքներ են իրականացվում օդանավի երթուղու ուղղությամբ:

Արտակարգ ծառայությունների տվյալներով` ինքնաթիռում գործարկվել է վթարային ռադիոփարոս: Ըստ նախնական տվյալների` ուղևորների թվում 4 երեխա կա:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular