ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի գլխին սև ամպեր են կուտակվում Նիկոլ Փաշինյանի պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրավիճակը Երասխում սրվում է, ադրբեջանական հրոսակները երեկ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են՝ հայկական ստորաբաժանումները հակազդող գործողությունների են դիմել, զոհեր, վիրավորներ չկան: Մասնագետներն ահազանգում են, որ Ադրբեջանը նորանոր սադրանքներ է պատրաստում սահմանին՝ փորձելով ավելի մեծ կտորներ պոկել Հայաստանի Հանրապետությունից։
 
Հայաստանյան իրողություններից անտեղյակ մարդը կարող է տրամաբանորեն մտածել, թե երկրի իշխանություններն այդ ընթացքում զբաղված են պաշտպանունակության ամրապնդմամբ, նոր դիրքերի կահավորմամբ, զինված ուժերի մարտունակությամբ։ Ոչ և ոչ։ Հայաստանի իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի կողմից իրենց սեփական բարեկեցության հարցերն են լուծում, մյուս կողմից՝ հանիրավի հետապնդում քաղաքական հակառակորդներին, կալանավորում դիմադրության ունակ ազդեցիկ ընդդիմադիրներին, արգելափակում ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը։
 
Դատարանը երեկ երկու ամսով կալանավորեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին՝ իբր «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով, ձերբակալեց Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին՝ նրան մեղադրելով պաշտոնական լիազորությունները գերազանցելու, փաստաթղթեր կեղծելու մեջ։ Զանգեզուրի կոմբինատն էլ քաղաքական հետապնդումների հետևանքով արդեն զրկվել է 20 մլն դրամից ավել եկամտից։ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի խոսքով՝ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ շարքային քաղաքացին. փաստացի պատերազմի պայմաններում՝ թամաշա։ Ուշադիր հետևում է, թե ինչպես են ծվեն-ծվեն անում իր հայրենիքը, դիմակավորված բանտում իր հարևանին, ծանոթին, ազգականին, և ձայնը չի բարձրացնում ընդդեմ ապօրինությունների և պետականության դեմ դավադրության։ Միգուցե կորցրե՞լ ենք դիմադրողականությունը, մաշվե՞լ հոգեպես, և այլևս մեզ պե՞տք չէ պետությունը։ Այս հարցի պատասխանն է լինելու ամենաբարդը առաջիկայում։
 
Սարգիս Առաքելյան 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular