Ընդամենը 96 մահ. բժշկի համար երեխայի մահը սովորական բան է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄի շարք լրատվամիջոցներում երեկ հրապարակումներ եղան, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքաբորբից երկու տարեկան երեխա է մահացել: Մանկահասակ երեխայի մահն իհարկե ցավալի է, սակայն առավել ցավալի ու ողբերգական է բժշկի արձագանքը մանկահասակ երեխայի մահվան լուրին:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Լևոն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արտառոց հայտարարությամբ է հանդես եկել: Նա հայտարարել է, որ իրենց համար այդ մահը արտառոց չէ և իրենք արդեն 96-րդ նման մահն են արձանարգում.«Մեզ մոտ 96-րդ մահն է, իսկ այս մահի նկատմամբ ինչո՞ւ եք այդպես առանձնապես նեղվում, հետաքրքրվում: Մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա: Թոքաբորբով երեխան կարող ա և մահանա, ինչ արտառոց բան կա»,-ասել է Գրիգորյանը:
Փաստորեն մեր առողջապահական համակարգը այն աստիճան է լկտիացած, որ երեխայի մահացությունը իրենց համար սովորական բան է, որ հպարտանում են նման դեպքերի առատությամբ: Եվ այսքանից հետո Առողջապահության նախարարը կամ պետական պաշտոնյաները պետք է համոզեն հանրությանը հավատալ մեր առողջապահական համակարգին:
Ի վերջո, երբ են բժիշկները գիտակցելու, որ իրենք խոսում են հրապարակային, և խոսում են մարդկային կյանքի մասին կամ իրենց համար դրա անարժեքության մասին: Հասկանալի է, որ բժիշկը շատ մահ է տեսել, սակայն հրապարակային նման ցինիկ պահվածք դրսևորել՝ առնվազն բարոյական չէ:
Նյութի աղբյուրն` այստեղ