ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։

Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում՝ հասարակությանը պատերազմի շանտաժի ենթարկելով նախապատրաստում է նոր զիջումների։

Մի անգամ արդեն «աշխատեցված» պատճառաբանություն կա՝ տվեցինք, զիջեցինք, թե չէ Ադրբեջանը պատերազմ կսկսեր։

Մյուս կողմից, Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանին շահավետ չէ ռեգիոնալ ապաշրջափակման այս կոնֆիգուրացիան և նա խոչընդոտում է գործընթացը։

Իսկ իրականում սրանց նպատակը մեր շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները Հայաստանի համար շահավետ լույսի ներքո ներկայացնելն է։

Տիգրան Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular