ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են բերման ենթարկում «Հայաստան» դաշինքի անդամներին. պարզաբանում է իրավաբանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության շենքի դիմաց հուլիսի 17-ին բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Բերման ենթարկվածները Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ են եղել:

Մամուլում լուրեր են տարածվում, որ բերման են ենթարկվում նաև «Հայաստան» դաշինքի անդամները:

Իրավաբան.net-ը կապ հաստատեց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանի հետ: Նա նշեց, որ դաշինքի անդամներին ևս բերման են ենթարկել բողոքի ակցիայի շրջանակներում:

«Բոլորի հետ կապված արհեստավարժ իրավաբանները միջամտել են, իրավաբանական օգնություն են ցույց տվել: Որքանով տեղյակ եմ գրեթե բոլորն ազատ են արձակվել: Իրավիճակն աբսուրդ է իհարկե, իրավաբանություն չէ, քաղաքական անմարդկային արձագանք է»,-ասաց նա:

Իրավաբանը շեշտեց՝ որպես այդպիսին պատճառ չկա, ուղղակի բերման են ենթարկում, հիմք գոյություն չունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular