ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախիջևանի ճանապարհին կապար են թափում. ինչի՞ կբերի նոր սրացումը հայ-ադրբեջանական սահմանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

akcent.site-ն գրում է, որ փոխհրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին ցույց է տալիս, որ Նախիջևանի շուրջ իրավիճակը անհույս հեռու է խաղաղ լինելուց: Ավելին, երկու կողմերն էլ՝ հայկական և ադրբեջանական, կրկին միմյանց են մեղադրել Երասխ գյուղին հարակից տարածքում ռազմական սրացման մեջ`  չցանկանալով լսել դիմացինի փաստարկները:

Ըստ ՀՀ ՊՆ-ի ադրբեջանցի զինծառայողները ինժեներական սարքավորումներ են բերել սահման և փորձել ամրություններ կառուցել Հայաստանի տարածքում: Հայ զինվորականները փորձել են դիմակայել ներխուժմանը, սկսվել է փոխհրաձգություն, իսկ ադրբեջանցի դիպուկահարը կրակել ու սպանել է շարքային հայ զինծառայողի:

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական կողմն է առաջինը կրակ բացել Նախիջևանի ուղղությամբ: Վիրավորվել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից և զինծառայող: Եվ, իբր, դրանից հետո է միայն ադրբեջանական զինուժը սկսել կրակահերթեր արձակել սպանելով հայ զինծառայողի:

Երասխի շուրջ ստեղծված լարվածությունն այժմ ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին: Այդ փոքրիկ գյուղը պետք է դառնա Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի առանցքային կետը: Երասխում է գտնվում նաև Նախիջևանի այն երկաթուղային կայարանը, որը կապում է Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը: 1994 թվականի ղարաբաղյան առաջին պատերազմից հետո երթևեկությունը այդ ճանապարհով դադարեցվել է, հայկական Երասխ և ադրբեջանական Սադարակ գյուղերի միջև սահմանային անցումը ապամոնտաժվել է: Ճանապարհով երթևեկության վերականգնման հարցում շահագրգռված են ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլ նաև Ռուսաստանը և Իրանը: Դեռ մարտ ամսին Իրանի պետական ​​երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Սաիդ Ռասուլին Հայաստան կատարած այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրել Նիհիվանյան ճանապարհի զարգացման վերաբերյալ: Այն պետք է միացնի Պարսից ծոցը Սև ծովի նավահանգիստների հետ: Դրա շնորհիվ Իրանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը պետք է հասնի 1 միլիարդ դոլլարի: Սակայն այնտեղ՝ սահմանին տեղի ունեցած կրակոցները, իհարկե, չեն մոտեցնում այդ բաղձալի նպատակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular