ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիխանովսկայան հույս է հայտնել, որ Բայդենի օգնությամբ բելառուսական ընդդիմությունը կարող է հաղթել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ըննդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կարծիք է հայտնել, որ իր կողմնակիցները կկարողանան հաղթանական տանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնությամբ: Այս մասին Տիխանովսկայան հայտնել է The National Interest պարբերականի հետ զրույցում:

«Բայդենի օգնությամբ մենք կհաղթենք»,- ասել է ընդդիմադիր գործիչը: Ավելի վաղ Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում վերջինս բարձր մակարդակով հանդիպումներ կունենա Պետքարտուղարությունում և Սպիտակ տանը:

Ինչպես աղբյուրը հայտնում է, Տիխանովսկայան նաև հույս է հայտնել, որ Բայդենի վարչակազմը կաջակցի Բելառուսի ընդդիմությանը և «ժողովրդվարական կդարձնի» երկիրը:

Տիխանովսկայան ներկայում գտնվում է ԱՄՆ-ում: Կիրակի Վաշինգտոնում նա արդեն հանդիպում է ունեցել բելառուսական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Պարբերականի տվյալներով` Բայդենի` այս շաբաթվա աշխատանքային ժամացուցակում հանդիպում նախատեսված չէ բելառուս գործչի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular