ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի ռազմական արտահանումը 2020 թվականին կազմել է 8,3 միլիարդ դոլար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

lechaim.ru-ն գրում է, որ 2020 թվականին իսրայելական ռազմական արտահանումը հասել է 8,3 միլիարդ դոլարի, ընդ որում արտահանման ծավալները աճել են 15%-ով։ Այդ մասին հաղորդել է AFP-ն:

Կառավարությունը ներկայացրել է նախորդ տարվա համեմատ կնքված պայմանագրերի քանակը: Չնայած այն մտավախություններին, որ կորոնավիրուսի համաճարակը 2020 թվականին կազդի վաճառքի վրա, Իսրայելը մտել է նոր շուկաներ՝ ցույց տալով արտահանման 1 միլիարդ դոլարանոց աճ 2019 թվականի համեմատ: Դա արտահանման երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է 2017 թվականից հետո,երբ ընդհանուր արտահանումը կազմել է 9,2 միլիարդ դոլար:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ինտենսիվորեն աշխատել ենք խորացնել կառավարության համաձայնագրերը և համագործակցությունը ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ, և մենք կշարունակենք դա անել», - ասված է Պաշտպանության նախարար Բենի Գանցի հայտարարության մեջ:

Ինչպես և նախորդ տարիներին, ռազմական արտահանման հիմնական մասը բաժին է ընկնում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ասված է նախարարության հայտարարության մեջ: Կառավարության տվյալներով՝ ռադարներին և վաղ նախազգուշացման համակարգերին բաժին է ընկել վաճառքի 16%-ը, նույնքան էլ զինամթերքին և զենքին: Մարդատար ինքնաթիռներից, ավիոնիկայից, հսկողության համակարգերից և օպտոէլեկտրոնային սարքերից յուրաքանչյուրին բաժին են ընկել վաճառքի 13-ական տակոսներ: Հրթիռները, աարկերը և ՀՕՊ համակարգերը կազմել են 10%: Վաճառքի այլ ոլորտներ ներառել են կապի համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և հետախուզական համակարգեր:

Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վաճառքը կազմել են 44%, դեպի Եվրոպա 30%, Հյուսիսային Ամերիկա 20%, Աֆրիկա 4% և Լատինական Ամերիկա 2%: Իսրայելի ավիատիեզերական արդյունաբերությունը հայտարարել է, որ 200 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել անօդաչուների տեխնոլոգիաներ և ծառայություններ մատակարարելու համար ասիական մի երկիր: Պայմանագիրը վերաբերում է Heron անօդաչու թռչող սարքերի վաճառքին, ներառյալ MK II կատարելագործված տարբերակը: Ադրբեջան սպառազինության ամենախոշոր մատակարարը 2020 թվականին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հետ պատերազմի հետ, եղել է Իսրայելը :

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (Sipri) տվյալներով՝ Իսրայելը վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջան զենքի հիմնական մատակարարն է եղել, ունեցել է ավելի քան 740 միլիոն դոլարի վաճառք , որով առաջ է անցել Ռուսաստանից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular