ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը շարունակում է աճել. աղետը հասել է Բավարիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 164–ի։ Զոհերի գերակշիռ մասը` 117 մարդ, գերմանական Արվայլեր շրջանից են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ներկայացված կադրերում Բավարիան է, որտեղ հուլիսի 18-ին արտակարգ դրություն է հայտարարվել։

Հիշեցնենք` հուլիսի 11-ից Գերմանիայում հորդառատ անձրևներ են տեղում, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Հռենոսը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր էին հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ջրհեղեղի զոհերի կապակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular