ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացնեմ միջազգային փաստաթղթից հավելված, որ Ադրբեջանն արհեստական ստեղծված պետություն է. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանում մոռացե՞լ են, որ նույնիսկ Ազգերի Լիգան մերժել է ճանաչել իրենց դե յուրե։

Պատմական տարածքներից խոսելուց առաջ՝ նախ պետք է պատմություն ունենալ։

Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և նույնիսկ Երևանի նկատմամբ։

Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» կովկասյան թուրքերը խոսում են պատմական հողերից։

Հազարավոր պատմական գրավոր աղբյուրներ կան, որոնք ի հայտ են բերում ալիևյան լկտի հերթական կեղծիքը:

Բայց այսօր ձեզ կներկայացնեմ կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելված, որը փաստում է, որ Ադրբեջանն արհեստական ստեղծված պետություն է, իսկ անունն էլ գողացված է պարսկական գավառների մեկի անվանումից։

Նախ հարկ է նշել, որ այսօրվա Ադրբեջանը ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ՝ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը ստեղծվել է բացառապես թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։

Ավելին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը երբեք չի ճանաչվել միջազգային հանրության և, մասնավորապես, Ազգերի Լիգայի կողմից։

Վերջինը ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը, այլև չի ընդունել Ադրբեջանի դիմումն Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ։

Այսպիսով՝ 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ Կոմիտեն, քննելով Ադրբեջանի Հանրապետության դիմումը, հանգել է հետևյալ եզրակացության.

ա. «Ազգերի Լիգայի դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն», քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որևէ պետության կողմից։

Ավելին՝ ասվում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը, զբաղեցնելով 40.000 մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել և միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան/մոնղոլ-թաթարական պետական կազմավորումներ/ կամ Պարսկաստանը, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։

Իսկ «Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարևան պարսկական գավառի անուն, որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»։ /Հավելված 2/

բ. «Հարևան երկրների հետ սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշել Ադրբեջանի սահմանները։

Կոմիտեն որոշեց, որ Դաշնագրի պայմանները թույլ չեն տալիս Ադրբեջանին ներկա հանգամանքներում անդամակցել Ազգերի Լիգային»: /Հավելված 3/

Հ. Գ. Վատ չէր լինի, եթե այս փաստերին ծանոթ լինեին մեր նոր երեսփոխաններն ու միջազգային վեհաժողովներում «շպցնեին» ադրբեջանական պատվիրակության երեսին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular