ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավանաբար այս փոփոխությունը արվում է իշխանության թեկնածուներին ռեկտորների պաշտոններում նշանակելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍՆ-ն օրեր առաջ նախաձեռնել էր ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել բուհերի ռեկտորներին ներկայացվող պահանջները և այժմ գործող կարգավորումները, ըստ որի՝ տարբեր բուհերում ռեկտորի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է դոկտորի կամ պրոֆեսորի գիտական կոչումը փոխարինել ընդամենը գիտական աստիճանի առկայությամբ ու ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժով:

Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Անդրադառնալով նոր նախագծին` փորձագետը ասաց, որ այն նորմալ չէ և հավանաբար այս փոփոխությունը արվում է իշխանության թեկնածուներին ռեկտորների պաշտոններում նշանակելու համար․ «Այստեղ ի՞նչ է տեղի ունենում: Հավանաբար իշխանության թեկնածուները չեն համապատասխանում դոկտոր, պրոֆեսոր լինելու չափանիշին և դրա համար փոխվում է պահանջը, այսինքն իջեցվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ուղեցող և 5 տարվա ստաժին: Երկուսն էլ անընդունելի են: Նույնիսկ դպրոցի տնօրեն դառնալու համար, սովորական դպրոցի տնօրեն, պահանջվում է 7 տարի: Մարդ պետք է 7 տարվա ստաժ ունենա, որ կարողանա դպրոցի տնօրեն դառնալ: Բուհի ռեկտորը՝ 5 տարվա ստաժ ունեցողը, որքանո՞վ է ճիշտ, երբ բուհը, իմ կարծիքով, ամենադժվար ինստիտուտն է: Այսինքն, շատ հաճախ ավելի հեշտ է երկիր ղեկավարել, քան համալսարան, որովհետև համալսարանի բոլոր աշխատողները ստատուսներ ունեն, ակադեմիկոսներ են, դոկտորներ և իրենց կառավարելը այդքան հեշտ չի: Ինչպե՞ս է ստացվում, որ դպրոց կառավարելու համար 7 տարվա ստաժ է պետք, իսկ համալսարան կառավարելու համար՝ 5 տարվա: Պարզ է: Հավանաբար այն մարդիկ, ովքեր ուզում են դառնալ ռեկտոր, գործող չափանիշներին չեն համապատասխանում, իսկ Հայաստանում ընդունված է, չէ՞, որ ամեն ինչ հարմարեցվում է մարդուն, ոչ թե մարդն է հարմարվում օրենքներին»,- ասաց Սերոբ Խաչատրյանը, շեշտելով, որ դա Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն է:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորումներում՝ ԿԳՄՍՆ-ն ակնկալում է, որ այս որոշման նախագիծը հնարավորություն կտա համալսարանների կառավարման խորհուրդներին «ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular