ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնացող պատգամավորները որոշում են, թե ինչպիսի ֆինանսական պայմաններում պետք է աշխատեն հաջորդ խորհրդարանի պատգամավորները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում վերջերս օրենք են ընդունվել, ըստ որի՝ պատգամավորների ծախսերի համար նախատեսված 50 հազար դրամը դառնում է 250 հազար դրամ: Պատգամավորները նշում էին, որ իրենց ծախսերը շատ են, 50 հազարի մեջ չեն կարողանում տեղավորվել, մյուս կողմից փաստարկ էր բերվում, որ 44-օրյա պատերազմից հետո սա ամենակարևոր հարցը չէ, որ պետք է լուծում ստանար:

Այս թեմայով զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե որքանով էր նպատակահարմար այս պահին նման որոշում ներկայացնելը` Բորիս Նավասարդյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ լրիվ ժամանակավրեպ էր այդ հարցի քննարկումը: Ի վերջո, այն պայմանները, որ այսօր սահմանված են, պետք է աշխատի ԱԺ-ի նոր կազմը և թող հենց նոր կազմը որոշեր արդյոք դա անհրաժե՞շտ է իրենց, թե՞ ոչ: Փաստորեն գնացող պատգամավորները որոշում են, թե ինչպիսի ֆինանսական պայմաններում պետք է աշխատեն հաջորդ խորհրդարանի պատգամավորները: Դա իհարկե լիովին արհամարհական վերաբերմունք էր հանրային կարծիքի և ընդհանրապես բոլոր քաղաքակիրթ նորմերի նկատմամբ: Փաստորեն, լիովին այլ տրամաբանությամբ են գործել՝ մտածելով՝ դե, մենք գնացող ենք, մանավանդ, որ երկու նախաձեռնողները հենց այն պատգամավորներն են, որոնք նոր ԱԺ-ում չեն լինելու: Նրանք ամբողջ պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա՝ իրենց ապագա գործընկերներին լավություն անելու առումով: Այդ ամենը միանշանակ շատ տգեղ տպավորություն է թողնում, մանավանդ Հայաստանի պայմաններում, երբ բյուջեն չի կարողանում ապահովել այն ծախսերը, որոնք արդեն հաստատված են: Այդ ծախսերը վերաբերում են այն մարդկանց, որոնց գոյատևման խնդիրն է կախված այդ ծախսերից: Փաստորեն, այդ պայմաններում լրացուցիչ բեռ է դրվում բյուջեի վրա այդ կարգի որոշումներով: Ոչ միայն պատգամավորների դեպքում, այլև ընդհանրապես, տրամաբանության առումով այդ կարգի հարցեր չպետք է այսօր քննարկվեն: Երբ ՀՀ տնտեսությունն այն վիճակում կլինի, որ կկարողանա արդեն իսկ ստանձնած պարտավորությունները կատարել, կարելի է մտածել նոր ծախսերի մասին: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ՝ այն մարդիկ, որոնք իրենց ողջ ունեցվածքը կորցրել են Արցախում, սպասում են փոխհատուցումների և շատերի փոխհատուցումներն ուշանում են, և դեռ պարզ չէ՝ արդյոք կստանա՞ն, թե՞ ոչ: Պարզ է, որ եթե այս կարգի ծախսերի մասին որոշում է կայացվում, դրանց հետ կապված ոչ մի ուշացում չի լինելու: Այդ ծախսերը կատարվելու են ժամանակին, և գումարները վճարվելու են, իսկ իրենց ունեցվածքը կորցրած մարդիկ սպասելու առումով ավելի բարդ իրավիճակում են հայտնվելու: Այնպես որ, նույնիսկ անկախ նրանից, թե ինչպիսի՞ն է այդ պատգամավորների ծանրաբեռնվածությունը, այդ ծանրաբեռնվածության առումով փոխհատուցումները բավարար են, թե բավարար չեն, կարծում եմ՝ դրա ժամանակը չէր: Մանավանդ հաշվի առնելով և՛ պարգևատրումները, և՛ պատգամավորների բավականին բարձր աշխատավարձը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular