ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակելու է Երասխի պես շփման գծի ամբողջ երկայնքով լարվածության աճը. կրակելու են անընդհատ ու առանց դադարի, որպեսզի արյունաքամ լինող Հայաստանից մաքսիմալ զիջումների հասնեն. Նարեկ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ադրբեջանը շարունակելու է Երասխի պես շփման գծի ամբողջ երկայնքով լարվածության աճը։ Կրակելու են անընդհատ ու առանց դադարի, որպեսզի արյունաքամ լինող Հայաստանից մաքսիմալ զիջումների հասնեն։ Արցախից հետո նրանց ոչինչ էլ չի կանգնեցնելու, մանավանդ, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովրդի «հպարտ» հատվածը խոսում են խաղաղության մասին այն ժամանակ, երբ թշնամին Հայաստանը տարածքը օկուպացնելու մտադրության մասին ուղիղ, միանշանակ հայտարարություններ է անում։ Մենք ինքներս մեզ զրկել ենք դիմադրության ռեսուրսից, դեն նետելն զենքն ու պաշտպանվելու ցանկությունն ու հույս ունենք, որ արյուն տեսած գազանը մեզ խղճալու է։ Չէ՛, չի խղճալու, խմելու է այնքան, ինչքան ուզենա։ 
Հը՞, էժան խիար ուտելու հույս դեռ ունե՞ք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular