Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանին․ նա կհուղարկավորվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում
ՄՇԱԿՈՒՅԹԼոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանին:
«Ամենամեծ գործն այն է, որ ես իր գործը շարունակեմ: Նա արդեն իր օրհնությունը տվել էր, որ ինձ մոտ ստացվում է: Սիրով եմ դա անում»,- Ամերիկայի Ձայնի հետ զրույցում նշել է Ջիվան Գասպարյան կրտսերը։
Նա տեղեկացրել է, որ հուղարկավորությունը կլինի Հայաստանում՝ հուլիսի 24-ին։ 11․00-ից 14։00-ն Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտան Ֆիլհարմոնիայում։ Անվանի դուդուկահարի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: