ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը մեկնում է Մոսկվա՝ նոր զիջումներ կորզելու Հայաստանի հաշվին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնում է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, այցն աշխատանքային է` դիրքորոշումները հստակեցնելու համար, փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։ Երասխում և Արցախում իրավիճակի սրման պայմաններում պաշտոնական Կրեմլը հայտարարել է, թե հենց տարածաշրջանային իրավիճակն է լինելու քննարկման առանցքում, հիմնական ուշադրությունը կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման գործնական կողմերին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման խնդիրների լուծմանը։

Ավելի վաղ Մոսկվա էր այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որի հետ զրույցում Պուտինն ասել էր, թե «բարդ, սուր և զգայուն հարցեր կան, որոնց լուծման համար կարևոր է ՀՀ իշխանության լեգիտիմությունը»։ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ցանկանում է առավելագույնը ստանալ Հայաստանից։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ նախօրեին կայացած հանդիպմանը Ալիևը հայտարարել էր` ղարաբաղյան խնդիրն այլևս լուծված է, ժամանակն է խաղաղության էջը բացել: Նա նաև նոր նախապայման էր առաջ քաշել, թե տարածաշրջանում բոլոր ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա միաժամանակ և առանց որևէ խտրականության:

Աշխարհաքաղաքական իրավիճակը բարդագույնն է Հայաստանի Հանրապետության համար, որի ամենամեծ խնդիրը անպատասխանատու և ապիկար իշխանությունն է՝ իսպառ զուրկ պատասխանատվության զգացումից, հայրենասիրությունից, իրավիճակը վերլուծելու ընդունակությունից։ Եվ թշնամին չի խորշում այդ հանգամանքն օգտագործել հանուն իր շահերի։ Ինչ արդյունք էլ ունենա Պուտին-Ալիև հանդիպումը, այն վստահաբար լինելու է Հայաստանի հաշվին։

Արմեն Եղոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular