ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։

Արդեն մի քանի օր է` Երասխի սահմանագոտում կրակոցներ են հնչում: Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի տվյալ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Հուլիսի 19-ին ադրբեջանական զինուժը նաև ականանետներ է կիրառել:

«Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերը հետ քաշելու և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու մեր կոչը։ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին», - նշել է Կլաարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular