ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտեր պետության ոդիսականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է՝ ակտիվորեն գնդակոծում է Երասխի դիրքերը, սադրանքներ հրահրում սահմանի այլ հատվածներում։ Երեկ արդեն թշնամին հրաձգային զինատեսակներից, ականանետերից է հրետակոծել Երասխը մինչև ուշ գիշեր, վիրավորվել է Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը միայն հերթապահ հայտարարություններ է անում, ասում, թե շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։ Իսկ Երասխից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Երևանում կյանքը եռում է, ասես ոչինչ էլ չի պատահել։ Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անպատասխանատվության «մաստեր-կլաս» է ցուցադրում՝ Երասխի բնակիչներին էլ թողնելով թշնամու հետ դեմ-հանդիման։

Հանցավոր այդ վարքի պատճառով Հայաստանը նոր գոյութենական սպառնալիքի առջև է կանգնած, և իշխանությունը, փոխանակ դիմագրավի վտանգներին, զբաղված է ներքաղաքական գզվռտոցներով, պաշտոնների բաժանմամբ, քաղաքական հակառակորդների հետապնդումներով։ Տակավին երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատարը հայտարարում էր, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ Բայց այդ ուղղություններով ամրապնդվելու որևէ քայլ իշխանությունն այդպես էլ չարեց։ Իսկ Ադրբեջանի նախագահը նոր պայմաններ է առաջ քաշում, հետևողականորեն ջլատում Հայաստանի ուժերը, փորձում Հայաստանի հարավը պոկել։ Նիկոլ Փաշինյանը պետության դիմադրողականությունը հասցրել է զրոյի, իսկ նրա քարոզիչները ծաղրում են մարդկանց, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնում երկրի գլխին կանգնած վտանգի կապակցությամբ։ Արտահերթ ընտրություններում նույն Երասխում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» 266 ձայն է ստացել, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 23 և 19 ձայն համապատասխանաբար։ Այնպես որ, ամեն ինչ արդար է։

Վարդան Հովսեփյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular