ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը ևս մեկ դեսպանի է հետ կանչել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մկրտումյանին հետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը`Մհեր Մկրտումյանին հետ կանչել դեսպանի պաշտոնից»,– գրված է հրամանագրում:
Մկրտումյանը 2018թ-ից Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր, 2019թ. նոյեմբերի 29-ից` Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (նստավայրը' Աբու Դաբի)։

Հիշեցնենք` հուլիսի 16-ին ՀՀ նախագահը Ձյունիկ Աղաջանյանին էր հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Իսկ Վարուժան Ներսեսյանը հետ էր կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular