ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարչյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր մեկնարկել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստում առաջնահերթությամբ քննվում է պրոֆեսորի խափանման միջոցի հարցը: Մասնավորապես Չարչյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանը և Էրիկ Ալեքսանյանը դատարան միջնորդություն ներկայացրին Չարչյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու համար։

«Գրավի չափը չենք նշում, թողնում ենք դատարանի հայեցողությանը»,–ասաց Վարդևանյանը։

Դատավոր Վահե Միսակյանը հորդորեց որոշակի չափ նշել, քանի որ դատարանի հայեցողությունը լայն հասկացություն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular