ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ուզում է Հայաստանի վրա ճնշում գործադրել և ստանալ զիջումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար կրակոցներ են արձակում: Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայողը: Երեկ գիշերն էլ ադրբեջանական զինված ուժերի հրազենային զինատեսակներից արձակած կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ադրբեջանական այս ռազմատենչ գործողությունների հետևում Թուրքիան է կանգնած և որն է պատճառը` քաղաքագետը պատասխանել է․ «Այժմ հնարավոր չէ բաժանել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, քանի որ գործողություններն իրականացվում են համատեղ: Անշուշտ, եթե նման գործողություններ են տեղի ունենում, ինչ-որ նպատակ կա: Հիմա Թուրքիան արդյո՞ք կանգնած է այս ամեն ինչի հետևում, նախ՝ ես չեմ կարող լիարժեք պատասխանել, որովհետև ուղղակի այս պահի դրությամբ նման տեղեկություն չունեմ, բայց խոշոր հաշվով, իհարկե, հայ-ադրբեջանական բախումների հետևում կանգնած է հենց Թուրքիան: Եվ պատճառը հետևյալն է. Թուրքիան ուզում է, այսպես ասած, իր համար լուծել Հայաստանի հարցը: Իսկ գործողություններ անում է, այնուամենայնիվ, Ադրբեջանը: Այսպիսով, իրականում այս հարցում հնարավոր էլ չէ իրարից նրանց բաժանել: Կոնկրետ գործողություններ անում է Ադրբեջանը և Ադրբեջանն էլ ունի կոնկրետ, հստակ նպատակներ: Նախ՝ Ադրբեջանն այդ հատվածում ուզում է Հայաստանի վրա ճնշում գործադրել և ստանալ զիջումներ Տիգրանաշենի հարցում, որը շատ մոտ է Երասխին:

Երկրորդը, ուզում է ճնշում գործադրել այդ ճանապարհի կարևոր հատվածի վրա և ցույց տալ Երևանին, որ նման ճնշում կարող է գործադրել: Բացի այդ, ուզում է Հայաստանից ստանալ խաղաղության պայմանագիր և այդ խաղաղության պայմանագրով արդեն վավերականացնել Արցախի օկուպացիան: Այսպիսով՝ Ադրբեջանը բազմաթիվ նպատակներ ունի այստեղ: Այն, որ Ադրբեջանն ունի նպատակներ, սա պարզ է: Կարևորագույն խնդիրը այն է, թե ինչ պատասխան ենք տալիս մենք այդ ամեն ինչին»։

Հարցին թե արդյո՞ք մենք տալիս ենք համարժեք պատասխան, Միքայելյանն ասաց․ «Չգիտեմ: Ամեն դեպքում ես ներքին դաշտում իրավիճակին չեմ տիրապետում, բայց կարող եմ ընդհանուր առմամբ ասել, որ բանակը, անվտանգային համակարգը վերականգնելու համար պատշաճ աշխատանքներ չեմ տեսնում, ադեկվատ արտաքին քաղաքականություն չեմ տեսնում: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ սա ադեկվատ գործողություն չէ: Այսպիսով, կարծում եմ, որ՝ չէ, չենք անում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular