ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ․ Երևանի քաղաքապետը ընտրություններից հետո անցանկալի է դարձել Փաշինյանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն դիմակայության մեկ այլ օջախի, բացի Սյունիքից։ Այդ կարծիքն է հայտնել  քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գնահատելով իրավիճակը կապված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Չնայած այն հանգամանքին, որ Երևանում ընտրությունների ժամանակ ընտրություններին եկածների կեսից ավելին քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին, իշխանությունը սպառնում է Մարությանին պաշտոնանկ անելը և քաղաքապետի հաջորդ ընտրություններ իրականացնել:

«Երբ էյֆորիան հանդարտվել է, իշխանությունները հաշվարկել են, որ այս փուլում քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է իրենց համար բերել իմիջի և քաղաքական դիվիդենտների կորուստներ», - նշել է քաղաքագետը:

Քաղաքապետի ընտրությունը կարող է հանգեցնել ընդդիմադիր ուժերի համախմբմանը Երևանում, և ընդդիմության ներկայացուցիչը կարող է քաղաքապետի պաշտոնին ստանալ  տեխնոկրատ Մարությանի փոխարեն: Եվ այն իրավիճակում, երբ իշխանությունները պայքարում են Սյունիքի համայնքների ընդդիմադիր առաջնորդների հետ, Երևանի կորուստը կարող է հանգեցնել «երկու ճակատով» պայքար մղելու անհրաժեշտության:

«Նրանք կփորձեն Մարությանի հարցը լուծել առավել բարենպաստ պայմաններում: Միգուցե նրանք նախատեսում են վերադառնալ դրան Սյունիքի համայնքների ղեկավարների  հարցերը լուծումից հետո », - շեշտել է Սուրենյանցը: Նրա կարծիքով, «նրանց մանդատն այնքան ուժեղ չէ, որ միանգամից ճակատամարտեն մի քանի ճակատներով»:

Ըստ քաղաքագետի, շատ բան կախված է հենց Մարությանից. եթե նա ենթարկվի իշխանությունների ճնշմանը և հրաժարական տա, ապա նա կդադարի քաղաքական գործոն լինել: Մարությանի և իշխանությունների առճակատման ֆոնին քաղաքապետի անձնական վարկանիշը էապես բարձրացել է, և եթե նա այժմ ցուցաբերի հետևողականություն և բացահայտի Փաշինյանի հետ հակասությունների պատճառները, ապա նա կարող է դառնալ մի մարդ, որը ունակ է համախմբել իշխանությունների հակառակորդներին։

Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր արտահոսել այն մասին, որ Փաշինյանի բանագնացները Մարությանին առաջարկել են ինքնուրույն հրաժարական տալ: Մարությանը հրաժարվել է դրանից և պատրաստ է մինչև վերջ պաշտպանվել: Քաղաքագետ Սուրենյանցը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում գործող քաղաքապետի համակիրների ներկայությունը որոշակի պայմաններում կարող է հանգեցնել նաև պառակտման Փաշինյանի կուսակցության ներսում:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Եվ նրա նկատմամբ դժգոհությունների պատճառներն այն են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարությանը, որպես քաղաքապետ, պասիվ դիրք է գրավել և չի ապահովել սպասվող աջակցություն Փաշինյանի կուսակցությանը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular