ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը, գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից, ատում է ազգը, պատրաստ է կզել թուրքի առաջ. Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Իր սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին Տիգրանաշենի մասին ասում է.
«քյարքիի մասին թող արարատցիները մտածեն»:
Թշնամու ուղիղ կրակի տակ գտնվող արարատցին (Երասխի բնակիչը) ասում է.
«մենք բոլորս փաշինյան ենք, ինքը արդար ու լավ կառավարիչա»:
Հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը, գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից, ատում է ազգը, պատրաստ է կզել թուրքի առաջ, լիզել թուրքի կոշիկները՝ մենակ թե պետություն չունենա, չծառայի այդ պետությանը, պատրաստ է ձայն տալ դավաճաններին, միայն թե «նախկինները» չվերադառնան:
Չգիտեմ, այս ֆենոմենը նոր է, թե՞ եղել է պետություն կորցրած ու քոչվոր թափառական դարձած ազգերի մոտ:
Բայց այն, որ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որ հաստատված ու ապացուցված դավաճանին նորից տվել ենք իշխանություն, դա փաստ է . . .
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular