ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում պաշտպանության նախարարությունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցնցումների մեջ է, բազմաթիվ զինվորականներ և ՊՆ աշխատակիցներ սրտատրոփ սպասում են նոր նախարարի նշանակմանը, որպեսզի որոշեն՝ շարունակո՞ւմ են իրենց աշխատանքը, թե՞ հեռանում ՊՆ-ից։ Նախօրեին ազատվեց պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, իսկ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էլ նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Օրենքը թույլ չի տալիս Կարապետյանին միանգամից նախարար նշանակել, ուստի ընտրվել է նրան այժմ առաջին տեղակալ և պաշտոնակատար նշանակելու, ապա՝ կառավարության ձևավորման ժամանակ նախարար նշանակելու ձևը։

Երեկ էլ պաշտոնից ազատվեց փոխնախարար Սուրեն Սահակյանը։ Վերջինս պաշտպանական գերատեսչության հետ ընդհանրապես կապ չուներ, 90-ականներին եղել է ՆԳ փոխնախարար, ապա հարկային պետական տեսչության պետ, իսկ 1999-2002թթ. զբաղեցրել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Սահակյանը Վաղարշակ Հարությունյանի մտերիմ ընկերն էր, և նախկին նախարարը նրան բերել էր որպես վստահելի կադր։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վաղարշակ Հարությունյանի ազատումը անսպասելի է եղել իր համար։ Նրան խոստացել էին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակել, սակայն այդ պաշտոնն էր, կարծես, թռչում է նրա ձեռքերից։ Այժմ էլ լուրեր են շրջանառվում, թե Վաղարշակ Հարությունյանին կարող են ՌԴ-ում դեսպան նշանակել։ Հրաժեշտի արարողությանը, ասում են, Վաղարշակ Հարությունյանը ճնշված և անտրամադիր է եղել։ Իսկ Արշակ Կարապետյանը բավական ակտիվ կերպով է ներգրավվել ՊՆ աշխատանքներում, շատերին հստակ հասկացրել է, թե ցանություն չունի աշխատել նրանց հետ և մտադիր է ազատվել անցանկալի տարրերից։ ՊՆ-ում խոսում են, որ խոշոր կրճատումներ են սպասվում համակարգում, առաջին հերթին ազատվելու են Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր զինվորականներից։

Էդուարդ Թադևոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular