ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն կեղտոտ հակառուսական խաղ է սկսել Կովկասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politnavigator.net-ը գրում է, որ դժգոհ լինելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի լուրջ դիվանագիտական ​​հաջողություններից  Բրյուսելը փորձում է վրեժ լուծել: 

Եվրոպական խորհրդի նախագահը Հարավային Կովկաս կատարած շրջագայության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հասկացրել է, որ պետք է լինեն խաղաղ բանակցություններ, և Ղարաբաղի կարգավիճակի քննարկումներ: Միևնույն ժամանակ, նա հասկացրել է, որ Եվրամիությունը հավակնում է  դերակատարության հակամարտության կարգավորման հարցում, որին Ադրբեջանը կտրականապես դեմ է:

«Հետճգնաժամային  այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացումը Փարիզի և ԵՄ-ի մուտքի տոմսն է Հարավային Կովկասի գոտի, որտեղից անցյալ տարի Մոսկվայի դիվանագիտական ​​հաջողությունից հետո նրանք դուրս էին մնացել», - նման կարծիք է հայտնել Բաքվի աղբյուրը մեկնաբանելով աշխարհաքաղաքական խաղերը Անդրկովկասում: Այնուամենայնիվ, նա կարծիք է հայտնել, որ նման խաղերը հղի են լուրջ ռիսկերով:

«Նախ  Բաքվի համար, որը կարծում է, որ հակամարտությունն ավարտված է, միջազգայնորեն ճանաչված տարածքներում որոշակի կարգավիճակի հարց բարձրացնելը կարմիր գիծ է: Երկրորդը հերթին հայ-ադրբեջանական դիմակայության պայմաններում չսահմանազատված սահմանին և չապաշրջափակված հաղորդակցման ֆոնին կարգավիճակի հարցը առաջ մղելը սպառնում է նոր սրմամբ հաշվի առնելով այն, որ այդ խնդիրն է հենց եղել  80-ականների հակամարտության պատճառը և երեսուն տարվա բանակցություններում հիմնական խոչընդոտը», - ասել է աղբյուրը:

«Այսպիսով, ներկայիս բազմաքայլ նպատակը ոչ թե կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելն է, այլ տարածաշրջանում լայնամասշտաբ սադրանքների միջոցով  եռակողմ ձևաչափով կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների փոփոխությունը: Հարց է դրված Բաքվին արմատական ​​քայլերի սադրել և ռուսական բանակին ներգրավել այդ ամենի մեջ», - հավելել է Բաքվի աղբյուրը:

Իր հերթին, IMEMO RAN- ի ռազմավարական գնահատման խմբի ղեկավար Սերգեյ Ուտկինը հիշեցրել է, որ և՛ Ֆրանսիան, և՛ Եվրամիությունը, որպես ամբողջություն, դեր չեն խաղացել 2020 թվականի աշնանը Ղարաբաղի շուրջ հակամարտության սրացման լուծման գործում:

«Դա նկատելի մտահոգություն է առաջացրել ԵՄ ռազմավարների շրջանում, ովքեր ուշացումով փորձում են իրենց տեղը գտնել բանակցային գործընթացում», - ասել է փորձագետը:

Նա նաև հիշեցրել է, որ Եվրախորհրդարանում արդեն հնչել են առաջարկներ օգտվել զինադադարից հետո ստեղծված իրավիճակից և Վրաստանի անալոգիայով ձևավորել Հայաստանի համար ինչ-որ գրավիչ «եվրոպական հեռանկար»:

«Սակայն գործնական առումով դժվար թե շարժում լինի այդ ուղղությամբ: Ռուսաստանի հետ փոխհարաբերություններն այսօր առավել քան կարևոր են դառնում հակամարտության կողմերի համար, և չի կարելի հույս դնել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի «դրական եվրոպական հեռանկարների» նկատմամբ Ռուսաստանի բարենպաստ վերաբերմունքի վրա», - ամփոփել է Ուտկինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular