ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր պատերազմները Ադրբեջանի համար կարող են ունենալ ցավալի հետևանքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արդեն մի քանի օր է` պաշտոնական Բաքուն լարվածություն է ստեղծում, և ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախիջևանի ուղղությամբ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ–ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ Հարցին, թե արդյոք հնարավոր են ռազմական նոր գործողություններ քաղաքագետը պատասխանել է․
 
«Պատերազմները տեղի են ունենում քաղաքական որոշումներով և հետո նոր ռազմական բախման են բերում և ունենում են քաղաքական շահառուներ: Հարցը հետևյալի մեջ է. աշխարհաքաղաքական այն դասավորությունը, որը հիմա է, այսինքն՝ արցախյան երկրորդ պատերազմից 7-8 ամիս հետո, Ադրբեջանը իրեն թույլ կտա՞ լայնածավալ պատերազմական գործողություններ իրականացնել: Ես կարծում եմ, որ այդպիսի պատերազմները կարող են Ադրբեջանի համար ցավալի հետևանքներ ունենալ: Այն առավելությունները, որ կային անցած տարի, այդ առավելությունները չկան. խոսքը աշխարհաքաղաքական առավելությունների մասին է և ոչ ռազմական: Քաղաքական դասավորությունները, որ հնարավորություն տվեցին, որպեսզի նման պատերազմ լինի, հիմա այլևս չկան, և այդ տեսանկյունից կարելի է ասել, որ եթե անգամ պատերազմական ինչ-որ գործողություններ լինեն, ապա չի լինի այնպիսի հաջողություններով, ինչպիսին Ադրբեջանն ունեցել է անցած տարի: Զուտ ռազմական տեսանկյունից Հայաստանը, իհարկե, պատրաստ չէ պատերազմի և շատ ավելի անպատրաստ է, քան արցախյան երկրորդ պատերազմից առաջ: Նման կարգի պատերազմները չեն ծագում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի սուբյեկտիվ որոշումներով, դրանք շատ այլ գործոններով են պայմանավորված, և այդպիսի գործոնները այսօր էլ շատ-շատ են»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular