ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ունենք ազգային անվտանգության ռազմավարության խնդիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին սահմանին կրկին սրվել է իրավիճակը: Երասխի հատվածում գնդակոծվում են հայկական դիրքեր, ունենք զոհ և վիրավոր։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին, թե սահմանին բախումներ ու սրացումներ հրահրելով ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը քաղաքագետը պատասխանել է․ «Նրանք հաղթել են պատերազմում և ցանկանում են այդ հաղթանակն ամրագրել հնարավորինս ի նպաստ իրենց և դրա համար գործի են դնում բոլոր ջանքերը, այդ թվում նաև շանտաժի են ենթարկում և՛ Հայաստանին, և՛ միջազգային հանրությանը՝ ցույց տալով, որ նրանք պատրաստ են ավելի մեծ անկայունություն հրահրել, եթե Հայաստանը միջազգային հանրության հետ մեկտեղ չհամաձայնեն ամրագրել այն արդյունքները, որոնք ստացել է Ալիևը պատերազմի արդյունքում»։

Հարցին, թե գործող իշխանությունն արդյոք ունի՞ կանխորոշված դիրքորոշում, թե այս հարցում ում հետ է պետք համագործակցել քաղաքագետը պատասխանել է․ «Ճիշտն ասած, իշխանությունների մոտ հստակ դիրքորոշում չեմ տեսնում, ինչը, կարծում եմ, իշխանության ամենալուրջ սխալն է: Խնդիրն այն չէ, որ պետք է հստակ դիրքորոշում լինի այս կամ այն ուղղությամբ, այլ պետք է հստակ ռազմավարություն, թե Հայաստանն ուր է գնում, որից հետո միայն պետք է կողմնորոշվենք, թե ինչպես ենք գնում այդ ուղղությամբ: Չկա հստակ ռազմավարություն: Այն ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվեց 2020թ. ամռանը, այսօր արդեն տապալված է ամբողջությամբ և նոր ազգային անվտանգության ռազմավարության խնդիր ունենք, որտեղ, կարծում եմ, գոնե պետք է ամրագրել, թե անվտանգային և տարածաշրջանային գործընթացների առումով Հայաստանն ուր է գնում: Փաստորեն, չկա նման փաստաթուղթ, չկա նույնիսկ խոսակցություն նման փաստաթղթի կամ նրա որոշ բաղադրիչների վերաբերյալ, իսկ սա նշանակում է, որ իշխանությունը հապաղում է: Գուցե դա կապված է նրա հետ, որ դեռևս չկա ձևավորված կառավարություն, դեռևս ժամանակավոր պաշտոնակատարներ են: Կառավարության ձևավորումից և նրա աշխատանքի անցնելուց հետո հույս ունեմ, որ պատասխանատուների խոսքում գոնե այդպիսի ռազմավարության նախադրյալներ կտեսնենք, որից հետո կկարողանանք հասկանալ, արդյոք Հայաստանը նշված հնարավորությունները փորձելու է օգտագործել, թե ընտրել է մեկ այլ ճանապարհ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular