ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ունեն համաձայնեցված մոտեցումներ տարածաշրջանում իրականացվող իրադարձությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր է արդեն իրադրությունը լարված է Երասխի հատվածում, սակայն տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է լռություն պահպանել: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե այս իրավիճակն ո՞ւմ է ձեռնտու քաղաքագետը պատասխանել է․ «Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ունեն համաձայնեցված մոտեցումներ տարածաշրջանում իրականացվող իրադարձությունների մասին: Այսօր Ադրբեջանի ձեռքով իրենք փորձում են Ֆրանսիային և ԱՄՆ-ին հարկադրել ընդունել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունը Մինսկի ֆորմատից դուրս: Գլխավորապես սա է այս քաղաքականության նպատակը, և այս ուժային գործողություններն Ադրբեջանի կողմից ուղղված են այդ ճնշումները ստեղծելուն, իրականացնելուն, այդ մթնոլորտը ձևավորելուն, որ շփման գծում չեն դադարելու այսպիսի միջադեպերը, մինչև Ֆրանսիան և ԱՄՆ-ն չհամաձայնեն, որ Հայաստանը և Ադրբեջանը իրար միջև կնքեն խաղաղության պայմանագիր»։

Անդրադառնալով այն հարցին, թե Ֆրանսիայի դեսպանի գրառումը և Երասխից լուսանկարների հրապարակումը, այդ թվում ԵՄ երկրների դրոշներով ինչ մեսիջ է պարունակում քաղաքագետը պատասխանել է․ «Դա, իհարկե, պատահական չէր, դրանով Ֆրանսիան, ըստ էության, ցույց տվեց, որ իրենք չեն համակերպվի և այդ շանտաժին չեն գնա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular