ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում նոր խորհրդարանում․ իշխանությունն ու ընդդիմությունը ագրեսիվ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կայանալու է օգոստոսի 2-ին։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն է հայտնել։ Նա նաև ներկայացրել է 107 պատգամավորների ցանկը, որոնցից 71-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ են, 29-ը՝ «Հայաստան» դաշինքից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից։ Հատուկենտ գործիչների կարելի է հաշվել այդ ցանկից, ովքեր հասկանում են, թե ինչ է խորհրդարանը և ինչու են վերցնում մանդատները։ Այդ իմաստով, որակական առումով ընդդիմությունը գերազանցում է քանակական առավելություն ունեցող իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ ևս ընտրացուցակը կազմել է իրեն նվիրված, հանուն կուսակցապետի ցանկացած սրիկայության պատրաստ գորշ զանգվածով։ Այդ անձանց միակ «արժանիքը» Նիկոլ Փաշինյանի համար թուքումուր ուտելն է։ Եվ որքան շատ են թուքումուր ուտում, այնքան ավելի բարձր էր նրանց տեղը ընտրացուցակում։ Եվ այդ գորշ զանգվածը խորհրդարանում դիմագրավելու է ընդդիմության լուրջ ճնշումների, քաղաքական ու ոչ քաղաքական բանավեճի մեջ են մտնելու։ Ընդդիմությունն էլ պակաս արմատական չի տրամադրված, և փչացնելու է փաշինյանականների տրամադրությունները։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան դաշինքի» անդամ Իշխան Սաղաթելյանը նշել է, թե օգտվելու են բոլոր հնարավորություններից՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու, լսումներ կազմակերպելու, հարցապնդումներ իրականացնելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու:

«Այս իմաստով ինչ հնարավոր է, անելու ենք, բայց սա չի նշանակում, որ մենք թողնելու ենք փողոցը, որովհետև մենք ստանդարտ և դասական վիճակում չենք, մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունեցել ենք մարդկային հսկայական կորուստներ և այս իշխանության օրոք մենք չենք բացառում պետականության կորուստը, հետևաբար, մեր քայլերն ու գործողությունները ևս ոչ ստանդարտ են լինելու, դասական իմաստով չենք գնալու նստելու ԱԺ-ում հարց տանք, պատասխան ստանանք, ելույթ ունենանք ու դրանով սահմանափակվի մեր ընդդիմադիր գործունեությունը»,- ասել է նա։

Գագիկ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular