ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մոտ նախնական ախտորոշվել է ստամոքսի արյունահոսություն. ՔԿՎ պարզաբանումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Արթուր Սարգսյանի («Սասնա ծռերին» հաց բերող) առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ դեկտեմբերի 11-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը  գանգատվել է սրտխառնուքից, որովայնի հատվածի ցավերից:

«Դեկտեմբերի 12-ին, ժամը 00:15 սահմաններում, կանչվել է շտապօգնություն եւ «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ֆիբրոգաստրոսկոպիա, որովայնի ռենտգեն հետազոտություն, արյան լաբորատոր քննություններ: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է՝ «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Սահմանվել է դինամիկ հսկողություն, նշանակվել է համապատասխան բուժում՝ «Քվամատել» եւ «Ֆոսֆոլյուգել» կիրառմամբ:

Ներկայումս Ա. Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը»,-ասված է ՔԿՎ պարզաբանման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular