ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վանատու՝ Երեխաների օր, Ռուսաստան՝ Կադաստրային աշխատողի օր, Էկվադոր՝ Սիմոն Բոլիվարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1990 - ԽՍՀՄ-ում հանվել է դեռևս 5 տարի առաջ մտցված ալկոհոլի վաճառքի սահմանափակումը:

1999 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ։

2002 – վախճանվել է հայազգի թատրոնի և կինոյի դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նինա Տեր-Օսիպյանը:

2005 - Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական հետաքննություն են սկսել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, որը Օպֆիկոն-Գլաթբուրգ քաղաքում Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է: 

2007 – վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսոր Նինա Զարաֆյանը:

2008 - Կարսում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հանդիսավոր հիմնարկեքը:

2014 - Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրել գործարար Լևոն Հայրապետյանին՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման կասկածով:

2015 - հրդեհի պատճառով Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է: Այգու ղեկավարության պնդմամբ՝ վերջին 20 տարիների ընթացքում դա ամենամեծամասշտաբ հրդեհն է եղել:

2016 - «Հիմնադիր Խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ Ոստիկանության ՊՊՁ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն:

2017 - Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները հավաքվել էին սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակել Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Պատճառը ԵԱՏՄ նոր պահանջներն են, ըստ որոնց առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ բուսասանիտարական արտադրանք։

2020 - Տավուշում ռազմական պարտությունները ադրբեջանցիները փորձել են փոխհատուցել տարբեր երկրներում հայերի նկատմամբ բռնարարքներով։ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է, որ Իլհամ Ալիևն ու Բյուլբուլօղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: Ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաև հայկական ապրանքները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1534 – Ժակ Կարտյեի ֆրանսիական արշավախումբը հասել է Սուրբ Լավրենտիոս գետի ակունքին (Կանադա):

1701 – ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվել է Դետրոյտ քաղաքը

 (մորթու առևտրի համար նախատեսված ավան):

1739 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, երաժշտական գրող, բանաստեղծ, իրավաբան և քաղաքական գործիչ Բենեդետտո Մարչելլոն:

1783 – ծնվել է լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ Սիմոն Բոլիվարը, որը 1810–26 թթ. ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարն է:

1790 - Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ փաստաթղթային արձանագրվել է Երկիր մոլորակի վրա երկնաքար ընկնելու դեպքը:

1802 – ծնվել է ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյուման (հայր):

1828 – ծնվել է ռուս գրող, քննադատ, փիլիսոփա և հեղափոխական ժողովրդավար Նիկոլայ Չեռնիշևսկին:

1847 - Մեծ Աղի լճի մոտակայքում մորմոն-գաղութարարները կազմակերպել են բնակավայր, որը հետագայում դարձել է Սոլտ-Լեյկ-Սիթի քաղաքը:

1851 - Բրիտանիայում հանվել է պատուհանների հարկը:

1911 – ամերիկացի հնեաբան Հեյրեմ Բինգխեմը Պերուում հայտնաբերել է «կորուսյալ քաղաքը»՝ ինկերի կայսրության Մաչու-Պիկչու քաղաքը:

1923 – Լոզանի գագաթնաժողովում ստորագրվել է նեղուցների ռեժիմի կոնվեցիան:

1935 – Թբիլիսիում գործարկվել է մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է:

1938 – հայտնագործվել է լուծվող սուրճը:

1942 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Դոնի–Ռոստովը, սկսվել է պայքարը Կովկասի համար:

1950 - Կաննավերա հրվանդանից իրականացվել է գերմանական Ֆաու-2 հրթիռի առաջին արձակումը ամերիկացիների կողմից:

1960 – Երուսաղեմի մոտ հայտնաբերվել են հնագույն Գիդեոն քաղաքի փլատակերը:1968 – իսպանական եպիսկոպոսների գագաթնաժողովը բանվորների գործադուլի իրավունքը ճանաչել է անօրինական:

1969 – ծնվել է հանրահայտ ամերիկացի երգչուհի, նաև երգահան ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը:

1977 – ավարտվել է Եգիպտոսի և Լիբանանի միջև սկսված քառօրյա պատերազմը:

1992 - Թբիլիսիում կանխվել է նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցների կողմից կազմակերպված զինված հեղաշրջման փորձը։

1993 – Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դադարեցվել է խորհրդային նմուշի թղթադրամների  շրջանառությունը և դրանք փոխանակվելու են այլ թղթադրամով:

- Ադրբեջանի ազգային ժողովը կողմ է արտահայտվել նախագահ էլչիբեյին իմպիչմենտ հայտարարելու որոշմանը։

2012 – Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվել է Նոր Ալիք-2012 երգի միջազգային մրցույթը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular