ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գրոհել ՏԻՄ-երը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր ապիկար իշխանությունն անծայրածիր դարձնելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է վերցնել տեղական ինքնակառավարման մարմինները։ Հատկապես խոշոր քաղաքներում սեփական համայնքապետեր ունենալ, կամ էլ օգնել ընտրելու այնպիսի թեկնածուների, որոնք չեն դիմադրի «Քաղաքացիական պայմանագրի» նկրտումներին։ Իշխանությունն այժմ ակտիվորեն պայքարում է ՏԻՄ-երի համար, նույնիսկ ընտրությունների օրերն է հարմարեցնում իր քիմքին։ Հուլիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել, փոխել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը:

Ամիսներ առաջ ԿԸՀ-ն հայտնել էր, թե ընտրությունները կկայանան սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին, իսկ նոր որոշմամբ մեկական ամիս հետաձգվել են, նշանակվել հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը: Մուկուչյանի գրասենյակն այս փոփոխությունը բացատրում է ԱԺ անցած ընդդիմության նկատմամբ խորը սիրով, իբր նոր հանձնաժողովները պետք է կազմվեն ԱԺ անցած ուժերի ներկայացուցիչներից, իսկ ժամանակը սուղ է, որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ընտրական հանձնաժողովների թեկնածուներ առաջադրեն, վերապատրաստեն և լիցենզիա տան։

Իրականում իշխանությունն իր համար ժամանակ է խնայում՝ խորհրդարանական ընտրություններից հետո ռեսուրսները վերականգնելու, անհնազանդ համայնքապետերին հեռացնելու և նրանց փոխարեն իր կողմնակիցներին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու, վարչական ռեսուրսը իր ձեռքը վերցնելու համար։ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքի հարց է դարձել Գյումրիում, Վանաձորում, Սյունիքի քաղաքներում իր մարդկանց նշանակելու խնդիրը, և նա ամեն ինչ անելու է այդ քաղաքներում լիակատար իշխանությունը վերցնելու համար։

Այդ կարևոր առաջադրանքը դրվել է առաջիկայում փոխվարչապետ նշանակվող Սուրեն Պապիկյանի վրա։ Հատուկ այդ նպատակով մարզպետներին հանելու են ՏԿԵ նախարարության ենթակայությունից և դնելու են Պապիկյանի ուղիղ վերահսկողության տակ։ Պապիկյանն է նաև զբաղվելու թեկնածուների ընտրության հարցով, և սա ամենաբարդն է։ ՔՊ-ն տեղերում չունի լուրջ և հեղինակավոր թեկնածուներ, ուստի միջանկյալ լուծում են փնտրում։ Գտնում են տեղերում ճանաչված, սակայն քաղաքականության հետ կապ չունեցող մարդկանց, նրանց առաջադրում համայնքապետի պաշտոնում, իսկ հետո զրկելու են քաղաքական խաղեր տալու հնարավորությունից։

Հովհաննես Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular