ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգոստոսին սահմանը հատած եւ Նախիջեւանում հայտնված 64-ամյա հայ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ պետական սահմանն այս տարվա օգոստոսին հատած եւ Նախիջեւանի տարածքում հայտնված Հենրիկ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել:

64-ամյա Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` aռանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Աղեկյանը 2016թ. օգոտսոսի 5-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում Արարատի մարզի Այգեպատ գյուղում գտնվող իր տնից դուրս է եկել, առանց համապատասխան փաստաթղթերի և առանց համապատասխան թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել է Նախիջևանի տարածք:

Նշենք, որ դեռեւս այդ ժամանակ խոսակցություններ կային, որ Աղեկյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ նախկինում հաճախ է տնից անհետացել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular