ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կուբա՝ Ազգային ապստամբության օր, Իտալիա՝ Սուրբ Աննայի օր, Լիբերիա՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Անկախության օր, ՍՍՀՄ՝ Պարաշյուտիստի և Էսպերանտոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 – ծնվել է  խորհրդային նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանը:

1905 – ծնվել է հայ գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրներից մեկը համարվող Վախթանգ Անանյանը («Հովազաձորի գերիները», «Սևանի ափին»):

1983 - ծնվել է հայազգի ռուս երգչուհի Զարան (Զարիֆա Մգոյան):

2001 - ԼՂՀ-ում, Բաց հասարակության միջազգային ինստիտուտի հովանու ներքո, սկսվել է Ստեփանակերտի, Բաքվի և Երևանի մամուլի ակումբների հանդիպումը:

2007 - Մի քանի տասնյակ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ` բողոքելով կառավարության որոշմամբ նախատեսված հարկերի գանձման նոր կարգից:

2010 - Հայաստանի Վարչական դատարանը մերժել է ավելի քան 7000 սպառողների դիմումը` գազի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին:

2011 - Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տոնել Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում և դարձել չեմպիոն: 

2016 - «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքի մերձակայքում գիշերը ոստիկանների կրակոցներից ոտքի վիրավորումներ են ստացել զինված խմբավորման երկու անդամներ:

2018 - Հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություն՝ հարցաքննության որպես վկա:

2019 - Ողբերգական վթար է տեղի ունեցել Արցախում։ «Գազ 31» մակնիշի ավտոմեքենան Շուշիի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ, բոլորը նույն ընտանիքի անդամներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

657- Սաֆֆինի ճակատամարտում սուննի-մուսուլմանները ջախջախել են շիաներին խորամանկության շնորհիվ, նրանք մոտեցել էին հակառակորդին նիզակները Ղուրանի թեթերի հետևում պահած:

1572 – Մոլոդինյան ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է դեպի Մոսկվա ընթացող Ղրիմի խան Դավլեթ-Գարեյի թաթարա-թուրքական 120 հազարանոց բանակը:

1770 – ռուս-թուրքական պատերազմի ընթացքում գեներալ Ռեպնինը գրավել է Իզմիր ամրոցը:

1788 – Նյու Յորք նահանգը մտել է ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը:

1805 – Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով ավերվել է Նեապոլի զգալի մասը, մոտ 26 000 մարդ զոհվել է:

1847 – հայտարարվել է Լիբերիայի անկախությունը, դա առաջին անկախ երկիրն էր Աֆրիկայում:

1856 – ծնվել է իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն:

1866 – Նիկոլսբուրգում ստորագրվել է խաղաղության պայմանագիր, փաստացի ավարտվել է ավտրո-պրուսական պատերազմը:

1882 – Գերմանիայում առաջին անգամ բեմադրվել է Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերան:

1887 – Վարշավայում տպագրվել է էսպերանտո միջազգային լեզվի մեկնաբանության մասին առաջին գիրքը:

1909 - 300 ուղևորներով անգլիական Waratah շոգենավը դուրս է եկել Հարավային Աֆրիկայի Նաթալ նավահանգստից և անհետ կորել:

1914 - անգլիական ոստիկաները գնդակահարել են իռլանդացի ազգայնականների ցույցը Դուբլինում:

1915 - Ռուսաստանում կազմավորվել է լատիշական հրաձիգների դիվիզիան:

1918 - Ադրբեջանում էսէռները գահնկեց են արել բոլշևիկներին:

1922 – թուրքական բանակը անցել է հակահարձակման և ջախջախել հունական բանակին Աֆոնի տակ:

1928 – ծնվել է ամերիկացի ճանաչված ռեժիսոր Սթենլի Կուբրիկը, որի նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը համարվում են կուլտային («Սպարտակ»):

1937 – Ճապոնիան ռազմական գործողություններ է սկսում Չինաստանում:

1953 - կուբացի հեղափոխականները 27-ամյա Ֆիդել կաստրոյի ղեկավարությամբ գրոհել են Սանտյագո-Դե-Կուբա քաղաքում գտնվող Մոնկադա զորանոցները:

1956 – Եգիպտոսի նախագահ Գամիլ Աբդել Նասերը հայտարարել է Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին:

1963 - Գորկու ավտոգործարանում ստեղծվել են առաջին «ԳԱԶ-53» բեռնատարները:

1965 – Մալդվինները հատարարել են իրենց անկախությունը:

1966 - Չինաստանում կես տարով փակվել են բոլոր դպրոցները և ԲՈՒՀ-երը որպեսզի աշակերտներին և ուսանողներին մոբիլիզացնեն իրականացնել «կուլտուրական հեղափոխություն»:

1973 – ծնվել է անգլիացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը:

1989 - 24-ամյա ամերիկացի ուսանող Ռոբերտ Մորրիսին համակարգչային վիրուս ստեղծելու մեղադրանք է ներկայացվել, սա վիրուս ստեղծելու համար դատապարտվելու առաջին դեպքն էր:

1993 - Շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական մանաթը:

1999 – ավարտվել է Կարգիլյան պատերազմը` Հնդկաստանի ու Պակիստանի միջև:

2020 - վախճանվել է ամերիկացի հեռուստահաղորդավար եւ դերասան, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի առաջին հաղորդավար Ռեջիս Ֆիլբին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular