ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարտության ծրագրված տեխնոլոգիա». Հայաստանում սկսել են խոսել նոր պատերազմի նախապատրաստման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Հայաստանը ողողված է «արևմտյան Ադրբեջանից» «կորոնավիրուսային զբոսաշրջիկներով»: Սահմանին ավելի հաճախակի գնդակոծությունների ֆոնին նրանք դիտվում են որպես դիվերսանտներ և խոսք է գնում նոր պատերազմի սպառնալիքի մասին: «politexpert.net»-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը խոսել է Անդրկովկասում աճող լարվածության և պարտության ծրագրված տեխնոլոգիայի մասին:

Հայաստանի ոստիկանությունը մեծ արշավ է կազմակերպել Երևանում. մեքենաները զանգվածաբար կանգնեցվում են, բեռնախցիկները ստուգվում են: Քաղաքում լուրեր են տարածվել, որ նրանք դիվերսանտներ են փնտրում: Լուրը հերքվել է. ըստ պաշտոնական վարկածի՝ անօրինական զենք են փնտրել, որը շատ հաճախ է վերջերս իրեն զգացնել տալիս: Վերջերս հայտնի օլիգարխի, իսկ հիմա իշխող կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է աչքի ընկել՝ վեճի ընթացքում կրակելով ու մարդ վիրավորելով:

Բայց վաղ է ասել, որ դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հայաստան բացառվում է: Որոշ գործոններ դրա համար  պարզապես բարենպաստ են: Օրինակ, այսպես կոչված, «կորոնավիրուսային զբոսաշրջությունը»: Բոլորովին վերջերս Երևանը լցվել է Իրանից ժամանած այցելուներով, որոնց այցի հիմնական դրդապատճառը COVID-19 անվճար պատվաստանյութ ստանալու հնարավորությունն է:

Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են ոչ միայն պոլիկլինիկաներում: Շարժական կետեր են տեղադրվել մարդաշատ վայրերում, ուստի Իրանից ժամանած զբոսաշրջիկները գալիս են Երևան, վրաններ տեղադրում Հյուսիսային պողոտայում, կոկիկ շարվում, պատվաստումներ ստանում և հեռանում:

Հիմնականում իրանցիները գալիս են հյուսիսային նահանգներից, որտեղ մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ կան: Բաքվի ազգայնական շրջանակներն այդ տարածքն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»: Զարմանալի չէ, որ Երևանի կենտրոնում «կորոնավիրուսային զբոսաշրջության» ընթացքում կարելի է լսել ադրբեջաներեն խոսակցություններ: Եվ պարզ է, որ ցանկության դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները կարող են հեշտությամբ օգտագործել Հայաստան ներթափանցելու այդ հնարավորությունը:

Դիվերսանտների և ոստիկանության արշավանքների մասին լուրերը մեծացնում են լարվածությունը հասարակության մեջ, որտեղ արդեն իսկ անհանգստություն է տիրում սահմաններին տիրող իրավիճակի պատճառով: Սահմանամերձ շրջաններում, տեղ-տեղ, ադրբեջանական ստորաբաժանումները փորձում են թափանցել Հայաստանի տարածք և ավելի հարմար դիրքեր գրավել:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանին սահմանակից Երասխում պարբերական փոխհրաձգությունները. «Այն, ինչ կատարվում է այժմ սահմաններին, ընդհանուր պատկերի մի փոքր մասն է միայն: Սադրանքների շարունակության հետ մեկտեղ, նոր պատերազմի վտանգն ավելի ակնհայտ է դառնում, և արդյունքում ժողովուրդը հեշտությամբ կընդունի զիջումների մասին նոր փաստաթղթի ստորագրումը: Չեմ զարմանա, եթե պատրաստվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որը չի կարող լինել առանց վերջինիս տարածքային ամբողջականության ճանաչման: Իսկ դա նշանակում է վերջ տալ Արցախի ապագային: Կա նոր պատերազմի սպառնալիք, այսինքն մի իրավիճակ, երբ մարդիկ նոր փաստաթուղթը կընկալեն ոչ թե որպես դավաճանություն, այլ որպես փրկություն: Մենք դա արդեն տեսել ենք: Սա ծրագրված պարտության տեխնոլոգիա է: Այն տպավորությունն է, որ գործ ունենք հենց այդպիսի գործընթացի հետ»:

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մտադիր է «վերադարձնել» հայկական Երևանը, Սյունիքը և Սևանը: Միևնույն ժամանակ, նա պահանջում է ստորագրել «խաղաղության պայմանագիր», որը կփակի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular