Հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով
ԻՐԱՎՈՒՆՔՆկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում այսօր՝ դեկտեմբերի 14-ի գիշերը հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Դին հայտնաբերել է շենքի անվտանգության աշխատակիցը, դիակի կողքին պարկուճներ են հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ մահացածը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է՝ Ռոբերտ Հարությունյանը: Նրա ձեռքին հայտնաբերվել է «GLOCK 19» MAY289 տիպի ատրճանակ։