ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. դատավորը որոշումը հրապարակել է առանց փաստաբանների ներկայության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել է մեր կողմից Փարամազյանի ներկայացրած բողոքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը, որոնց ներկայացրած բողոքը երեկ մերժվել է, և դրանից հետո պաշտպանները լքել են դատարանի դահլիճը:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ իրենց՝ դատարանի դահլիճը լքելուց հետո դատավորը շարունակել է նիստը և հրապարակել որոշումը:

«Եթե մեզ համար սպասելի չլիներ այս որոշումը, մենք դահլիճից դուրս չէինք դա։ Մենք ինքնաբացարկ էինք ներկայացրել, որովհետև Արմեն Դանիելյանի պարագայում որևէ օրինական որոշում ակնկալելը միամտություն կլիներ։ Այն հանգամանքը, թե ինչպես էր մեր բողոքը հայտնվել իր վարույթում, արդեն նշանակում էր, որ արդարատադության հետ մենք գործ ունենալ չենք կարող»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular