ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է պետական դավաճանության «Հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը. Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Իմ զորակցությունն եմ հայտնում հունիսի 20-ի ընտրություններին 3-րդ համարի քվեաթերթիկի արյունոտ «ապագա կա ապագա»-ն ընտրողներին. պինդ եղեք:
Նրանց չե՜մ մեղադրում, չե՜մ քննադատում իրենց սխալ ընտրության համար, այլ խորը կարեկցում եմ՝ հասկանալով նրանց ծանր հոգեվիճակը, վերջին մեկ ամսվա իրադարձությունների, զոհերի ու վիրավորների համար անձնական ծանր պատասխանատվության բեռը:
Բոլորս էլ սխալական ենք, հաճախ ենք կատարում սխալ ընտրություն, բայց միշտ համարձակություն ենք ունենում խոստովանել, որ սխալվել ենք և կրկնակի եռանդով լծվում ենք այդ սխալն ուղղելու հույժ կարևոր գործին:
Հիմա բոլորս պետք է միասնական լինենք, բացառենք ներքին պառակտումները, քանզի թուրքական տռոյական ձին թշնամու առաջ հիմա էլ բացել է մեր տան դռները, թշնամուն հրավիրել է ներս և նոր զոհերի ու հողերի գնով պլանավորել է «փրկել» նոր կյանքեր:
Սկսվել է պետական դավաճանության «Հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը . .
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular