ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուշանբեում «Իսլամական վերածնունդ» կուսակցության անդամները ցմահ ազատազրկվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

News.am-ը գրում է.

Տաջիկստանի գերագույն դատարանի որոշումով «Տաջիկստանի իսլամական վերածնունդ» կուսակցության գերագույն քաղխորհրդի անդամները, այդ թվում կուսակցության նախագահի երկու տեղակալները՝ Մումամադալի Հաիթն ու Սաիդ Ումար Հուսայդնին, ցմահ ազատազրկման են դատապարտվել, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ԳԴ աղբյուրը, որը մասնակցում է այդ դատավարությանը:

«Քաղխորհրդի միակ կին անդամ Զարաֆո Ռահմոնին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Քաղխորհրդի մյուս անդամները դատապարտվել են մինչեւ 20 տարվա ազատազրկման, հավելել է նա:

Կուսակցության Գերագույն քաղխորհրդի բոլոր անդամները մեղադրվում են Տաջիկստանի ՔՕ 8 հոդվածով, այդ թվում հանցավոր միություն ստեղծելու ու պետհեղաշրջման փորձին մասնակցելու համար: Անցած տարվա սեպտեմբերի վերջին Տաջիկստանի Գերագույն դատարանը ՏԻՎ կուսակցությունը ճանաչել է ահաբեկչական ու ծայրահեղական ու արգելել դրա գործունեությունը երկրի տարածքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular