ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Մինչեւ ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում թշնամին 2 ամիս առաջ է առաջ եկել: Վերջին օրերին կրկին մի քանի մետր առաջ են եկել: «Եկել նստել են մեր գյուղապետի խոտհարքներում, հիմա ուզում ենք նախիրը տանել արտը, վախենում ենք»,- ասաց Նորաբակի բնակիչներից մեկը:

Դիմացի փոքր բլրի գլխին թշնամու զորքն է նստած, իսկ նույն բլրի  լանջին՝ ավելի ցածր դիրքում, հայկական զորքն է: Նորաբակի մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Գյուղի վերջին տունն ա իմ տունը, սաղին դիմել ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանով, մեր համայնքապետով-բանով, որ գոնե ամենքիս մի հատ զենք տան, հրաման չեն տալիս: Ընտրված վարչապետի կողմից էլ էս ա՝ տեսնում ենք․․․ ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչեւ ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular