ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Արծրուն Հովհաննիսյանի ու Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջերը պետք է առգրավել. Տիգրան Քոչարյան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մենք 44 -օրյա պատերազմից հետո, սուտ ասելու այդ քաղաքականությունից հետո, գիտեինք, որ ապագայում ինչքան էլ ազնիվ մամուլի խոսնակ գա պաշտպանության նախարարություն, որևէ մեկը իրեն չի հավատալու, չի հավատալու, քանի որ Արծրուն Հովհաննիսյանը ու մասամբ նաև Շուշան Ստեփանյանը շատ բան արեցին մեր մեդիադաշտում, «Իրավիճակը սահմանին» խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Մեր մեդիադաշտը այն ժամանակ այնպես աղավաղվեց, որ հիմա մարդիկ թեկուզ ուզում են հավատալ, բայց չեն հավատում։ Այսօր հայտնի դեպքերի ժամանակ, չգիտես որտեղից, նորից ծլեց Արծրուն Հովհաննիսյանը ու սկսեց հոխորտալ մարդկանց վրա, ինչ-որ ինֆորմացիաներ տալ և այլն։ Նա Երասխի դիրքերից լայվ է մտնում, հետո պարզվում է, որ ՊՆ-ն ընդհանրապես չի լիազորել այդ մարդուն, իսկ ինքը ՊՆ-ում որևէ պաշտոն չունի։ Ես հիմա Պաշտպանության նախարարությանը խնդրում եմ առգրավել Արծրուն Հովհաննիսյանի ու Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջերը, որովհետև դրանք նրանց անձնական հաշիվները չեն, մարդիկ բաժանորդագրվել են այդ էջերին, քանի որ այդ մարդիկ ՊՆ են ներկայացնում, դրանք զուտ պետական հաշիվներ են ու հիմա թողնել, որ ինչ-որ մեկը զբաղվի անգործությամբ, անհասկանալի է։ Ես կրկին հորդորում եմ ՊՆ-ին, խորհուրդ եմ տալիս՝ այդ հաշիվները շատ արագ առգրավեք»,- ասաց Քոչարյանը։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular