ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավո՞ր է ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ Իհարկե, նա տեսականորեն դա հնարավոր համարեց՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին։

«Հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց… ՀԱՊԿ-ի համար բարդ ժամանակներ են։

Եթե ՌԴ-ն համաձայնի նման ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը կարծես ավելորդ է դառնում:

Հիշեցնենք որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում են եւ չեն հեռանում, իսկ Փաշինյանի կողմից ռուս խաղաղապահների առաքելություն իրականացնելու առաջարկն այդպես էլ չի ընդունվել։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular