ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահական համակարգում բարեփոխումների ծրագիրը վերածվել է չարեփոխումների. Աստղիկ Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Առողջապահական համակարգում բարեփոխումների ծրագիրը վերածվել է չարեփոխումների։
Երեկ իմ պոլիկլինիկան պետպատվերով ուղեգիր է դուրս գրել, որով պետպատվերով աշխատող բժշկական կենտրոններում պետք է անցնեմ հետազոտություն։ Վաղ առավոտյան գնում եմ առաջին բժշկական կենտրոնը, հետո` երկրորդ, հետո` երրորդ, հետո բարկացած սկսում եմ զանգահարել նշված բժշկական կենտրոններ և ի՞նչ է պարզվում։ Երեկ նախարարը հրաման է տվել, որ պետպատվերով այլևս որևէ ծառայություն չիրականացնեն։ Փաստացի մեր առողջապահական համակարգը պատասխանատվություն չի կրում հիվանդի համար, երկրորդ` ապատեղեկատվությամբ խլում են հիվանդի թանկարժեք ժամանակը, որից հետո, պարզապես հուսահատված և հիասթափված գնում ես մասնավոր կլինիկա, իրականացնում համապատասխան հետազոտություն և ափսոսում, որ անիմաստ ժամանակի կորուստ ես ունեցել և նյարդային համակարգդ խախտվել է անգիտակ կառավարչի կողմից։
Հիմա իմ փոխարեն պատկերացրեք մեկ այլ մարդու, ով չի կարողանում իրեն հասանելիք տեղեկատվությունը ստանալ, դռնից դուռ է գնում և, ի վերջո, այդ հետազոտությունը չի անցնում, որովհետև փող չունի։ Վա՜յ, վա՜յ....
ՀՀ առողջապահության նախարարություն
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular