ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Ալեքսանյան. Բրյուսով հարսնացու ընտրելու համար չեմ եկել, բայց չէր խանգարի (կատակ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Armtimes.com-ը գրում է.

«Բրյուսովը դրախտ է» արտահայտությամբ Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ավարտեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ իր հանդիպումը: Միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 13-ին: Համալսարանի ուսանողները եւ դասախոսները հանդիպման ընթացքում իրենց հարցերն ուղղեցին մարզիկին, իսկ վերջում որպես հուշանվեր նրան հանձնեցին սպիտակ արջ (Արթուրը հայտնի է «ճերմակ արջ» մականունով), նրա դիմանկարը եւ դափնեպսակ:

«Ողջունում եմ բոլորիդ, շատ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ այսպիսի ընդունելության ու ծափահարությունների համար: Այսպիսի ընդունելությունը յուրաքանչյուր մարզիկի մեծ ուժ է տալիս»,- հանդիպման սկզբում ասաց Արթուր Ալեքսանյանը:

- Արդեն օլիմպիական չեմպիոն եք: Ի՞նչ նպատակ ունեք սպորտում, որ դեռ ցանկանում եք իրականացնել:

- Ես հաղթել եմ բոլոր հնարավոր մրցաշարերում, բայց կանգ չեմ առնելու: Մարզվելու եմ, շարունակելու եմ ու փորձելու եմ ավելացնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալները: Նաեւ ցանկանում եմ 2020 թ. դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն:

- Ո՞վ էր Արթուրը նախքան ըմբշամարտով զբաղվելը եւ ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք, եթե չդառնայիք ըմբիշ:

- Նախքան ըմբշամարտով զբաղվելը եղել եմ 6 տարեկան (կատակում է): Ես 7 տարեկանից սկսել եմ մարզվել, այդ ժամանակվանից եղել եմ սպորտի մեջ, իմ հիմնական նպատակները դրա հետ են կապված եղել: Իմ առավոտը սպորտով է սկսվել եւ մինչեւ քնելը սպորտի մեջ եմ եղել, ուրիշ բնագավառում ինձ չեմ էլ պատկերացրել: Ինձ թվում է՝ ես իմ բնագավառը շատ ճիշտ գտել եմ:

- Մեր համալսարանի 90%-ից ավելին աղջիկներ են: Մեր համալսարանը նաեւ անվանում են հարսնացուների համալսարան: Եկել եք հարսնացու ընտրելու՞:

-Ճիշտն ասած, հարսնացու ընտրելու չեմ եկել, բայց չէր խանգարի (ծիծաղում է):

- Ինչպիսի՞ արժանիքներ պետք է ունենա Ձեր ապագա հարսնացուն:

- Կարճ կպատասխանեմ. հայ աղջկան վայել արժանիքներ:

Շարունակությունը այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular