ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունների համատեղ նախաձեռնության հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները, ելնելով Հայության հետևյալ կենսական նպատակներից, որոնք են՝

Ա)  Ազատագրել Հայաստանը տիրող հակահայկական իշխանական և կառավարման համակարգից.
Բ)  Կերտել ազգային պետություն և դրան համարժեք պետական-քաղաքական համակարգ.

որոշեցին հիմնել «Նոր պետություն» միաբանումը։ 

Միաբանման այժմեական առաջնահերթություններն են՝

1)   Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը,
2)   Չճանաչել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական,
3)   Հաստատել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահագրգիռ ուժերի հետ անմիջական արդյունավետ հարաբերություններ։

Միաժամանակ Միաբանումն իր գործունեության հենքային հիմնախնդիրն է տեսնում Նոր պետության կերտումը, ինչի կայացման համար անհրաժեշտ առանցքային նախապայմաններն են՝

ա)   ազգային իշխանության ձևավորում, 
բ)    պետության և հանրության գործակցության նոր մշակույթի ներդրում,
գ)    կենսագործունեության նոր իրավակարգի ընդունում,
դ)   կայուն պետության, տնտեսության, հանրության և անհատի ձևավորում, 
ե)    հայության քաղաքակրթական դերի գիտակցում։

«Նոր պետություն» միաբանումը դիմում և հորդորում է ազգայնական կազմակերպություններին և անհատներին համախմբվել վերոնշյալ նպատակների շուրջ, ու դրանք կյանքի կոչելու համար համատեղել յուրաքանչյուրիս ջանքերը։ Միաբանումը հայտնում է նաև իր պատրաստակամությունը ազգային-ազատագրական պայքարի բովանդակության և հռչակած առաջնահերթությունների համատեքստում համագործակցելու բոլոր  ընկերակից ուժերի հետ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular