ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ն նպատակ ունի Մոսկվայի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ հաստատել»․ Բլինկեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն նպատակ ունի Մոսկվայի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ զարգացնել՝ չնայած Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատանքի սահմանափակմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է ria.ru-ն։

«Թեև մենք ափսոսում ենք Ռուսաստանի կառավարության գործողությունների համար, որոնք ստիպեցին մեզ կրճատել մեր ծառայություններն ու գործողությունները, Միացյալ Նահանգները կշարունակի ձգտել Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ հաստատել»,- ասել է Բլինկենը։

Նա հայտնել է, որ օտարերկրյա անձնակազմի սահմանափակումների արդյունքում Միացյալ Նահանգները ստիպված կլինի աշխատանքից ազատել 182 աշխատակցի Մոսկվայում, Վլադիվոստոկում և Եկատերինբուրգում։

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 1-ից չի կարողանա հյուպատոսական ծառայություններ մատուցել ամբողջ ծավալով՝ Ռուսաստանից և երրորդ երկրներից անձնակազմը սահմանափակելու ռուսական կողմի պահանջի պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular