Պատմության այս օրը (հուլիսի 31)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աֆրիկյան կանանց համաաֆրիկյան օր, Հավայան կղզիներ՝ Հավայների դրոշի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Հայրերի օր, Իրան՝ Իրանական դոնորների օր, Կոնգո՝ Հեղափոխության սկզբի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1947 – վախճանվել է քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը։
2002 - Երևանում՝ Հրաչյա Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկում շահագործման է հանձնվել պետբյուջեի միջոցներով կառուցված 80 բնակարանանոց բնակելի շենքը:
2005 – վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը։
2006 - փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն ի նշան բողոքի արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:
2011 - Երևանում բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնի գրատունը:
2016 - Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվել են. ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ուշ երեկոյան վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:
2019 - Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Դաշնակցականները։ Նրանք պահանջել են, որպեսզի քաղաքապետը և Երևանի ավագանու անդամները կատարեն իրենց նախընտրական խոստումները, և լուծեն մայրաքաղաքի խնդիրները՝ կանաչապատում, աղբահանություն, վերելակներ, տրանսպորտ և այլն։ Նրանք դեղին քարտ են ցույց տվել Հայկ Մարությանին՝ կոչ անելով, որ քաղաքապետը վերջապես լրջանա։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
904 – արաբները գրավել են Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։
1498 – Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին։
1784 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն։
1790 – ԱՄՆ-ում տրվել է առաջին արտոնագիրը:
1815 – Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, դա պատմության մեջ առաջին գնացքների հետ կապված վթարն է։
1886 – վախճանվել է հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆերենց Լիստը։
1907 - Կուբայում արգելվել են դուելները:
1910 - կանադական զբոսանավի վրա աշխարհում առաջին անգամ հանցագործը ձերբակալվել է ոստիկանական ռադիոյի օգտագործման շնորհիվ:
1914 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը։
1919 – Վայմերում ընթացող Գերմանիայի ազգային հիմնադիր ժողովը ընդունել է Գերմանիայի սահմանադրությունը, ըստ որի՝ Գերմանիան դարձել է հանրապետություն: Գերմանիայի առաջին նախագահ է դարձել սոցիալ-դեմոկրատ Ֆրիդրիխ Էբերտը:
1920 – ընդունվել է «Բելոռուսական ԽՍՀ-ի անկախության հռչակագիրը»:
1928 – առաջին անգամ «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերության նշանին հայտնվել է մռնչացող առյուծը: Դա այդ ընկերության նկարահանած առաջին ձայնային ֆիլմն էր՝ «Հարավային ծովերի սպիտակ ստվերները»: Ամբողջ ֆիլմում բացի առյուծի մռնչոցը եղել է միայն մեկ ձայն՝ բարև:
1937 – ԽՍՀՄ-ի ՆԳ-ի իրականացրած օպերացիայի արդյունքում մեկ օրում ձերբակալվել են հազարավոր չեչեններ:
1937 – ծնվել է լեհական ծագմամբ խորհրդային և ռուսական երգչուհի Էդիտա Պիեխան:
1944 – զոհվել է ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ-Էկզյուպերին:
1956 - մոսկովյան Լուժնիկներում բացվել է Լենինի անվան մարզադաշտը:
1961 – Իսրայել է ժամանել միլիոներորդ ներգաղթյալը:
1962 – տանզանական Դար-էս-Սալեմում կայացած համաաֆրիկական գագաթնաժողովին այդ օրը հռչակվել է Աֆրիկյան կանանց օր:
1965 – Մեծ Բրիտանիայում հեռուստատեսությամբ արգելվել է սիգարետների գովազդը:
1988 - ծնվել է Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ Լոուջան Հատլուլը:
2006 – Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել 1997 թվականի արտադրության 5 000 ռուբլիանոց թղթադրամները:
1965 – ծնվել է անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի մասին վիպաշարքով։
2008 – ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվել է սառույց վիճակում ջուր։
2016 - վախճանվել է խորհրդային և աբխազական գրող և բանաստեղծ ֆազիլ Իսկանդերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը