ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս դառնալ ծաղրի առարկա․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ կապ չունի ՀՀ-ի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանություններին բացառապես երկու բան է հուզում՝ լափել պետական փողերը՝ պարգևավճարների և այլ եղանակներով, և պատժել կամ լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Փաշինյանն ու իր կողմնակիցներն իրենց այս երկու նպատակներին ամեն գնով հասնելու համար չեն կանգնում ոչնչի, այդ թվում՝ ծաղրի առարկա դառնալու, երկիրն էլ ծաղրի առարկա դարձնելու դեմ։ Ազգային ժողովը երեկ երկու ընթերցումներով ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի համաձայն` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։ Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։ Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Երկրի համար ծանրագույն պայմաններում, երբ հազար կարևոր հարց կա քննարկելու, 7-րդ գումարման ԱԺ-ն իր վերջին արտահերթ նիստը նվիրել էր հենց այս օրինագծի ընդունմանը, իսկ նախագիծը ներկայացրել էին վերջին պահին, որպեսզի խուսափեն հանրային ընդվզումից։ Սոցիալական ցանցերում օգտատերերը ծաղրում, վիրավորում էին նիկոլական պատգամավորներին, փորձում ետ պահել օրենքի ընդունումից, բացատրում, որ պատերազմից հետո շատ այլ կարևոր խնդիրներ կան, քան պարտության մեղավոր իշխանությանը հայհոյողներին պատժելը։ Իսկ որ օրենքն ուղղված է բացառապես այս նպատակին, անգամ իրենք չէին հերքում։ Իրավապաշտպանների զգուշացումները լսվեցին «ձայն բարբառո անապատի», Փաշինյանի կուսակիցները որոշել էին և ընդունեցին օրենքը։

«Եթե այս օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորությամբ վիրավորելու նպատակով հայհոյախոսելու դեմն առնելուն, որևէ առարկություն չէի ունենա։ Բայց երբ խոսվում է «ծանր վիրավորանք»-ի (այդ ինչպե՞ս է որոշվելու՝ ծանր է դա, թե՞ ոչ այնքան) և դրա՝ «անձի հանրային գործունեությամբ» պայմանավորված լինելու մասին, միանգամից ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ պաշտոնյաներից, քաղաքական գործիչներից, այլ հայտնի մարդկանցից շատերը ցանկացած սուր քննադատություն կարող են ընկալել և ընկալում են որպես «ծանր վիրավորանք»»,- գրել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ շարունակելով. «Եվ ի՞նչ, ակնկալենք, որ այդ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ։ Սիսակ Գաբրիելյան, Արթուր Հովհաննիսյան, Նազելի Բաղդասարյան, Վահագն Հովակիմյան և մյուս նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում․․․ Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային տարբեր կառույցներում»։

Սամսոն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular